Երկու օր առաջ Վանաձորում ընտանեկան վեճը դաժան ավարտ է ունեցել: 74-ամյա ամուսինը խանդի հողի վրա, կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջն ու հարսին: NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ 1939թ-ին ծնված Յ. Թամազյանը վիճաբանել է կնոջ հետ, այնուհետ կացնով կնոջը մի քանի հարված է հասցրել մարմնի տարբեր մասերին` վզին, մեջքին եւ կրծքավանդակին: Վեճին փորձել է միջամտել իրենց հարսը, ով եւս կացնի հարվածներ է ստացել: Կնոջն ու հարսին տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ նրանց վիրահատել են: Կնոջ վիճակը գնահատվում է ծանր:

Մեզ նաեւ հայտնի դարձավ, որ ընտանիքի անդամներին կացնի հարվածներ հասցնելուց հետո տղամարդը փախուստի է դիմել, եւ հայտնաբերվել սեպտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Ոստիկանները երբ նրան գտել են, տղամարդը նույն կացնով արդեն նաեւ իրեն է վնասել: «Խանդոտ» տղամարդը ձերբակալված է:

Մեր տեղեկություններով՝ վերջինիս մոտ հոգեկան շեղումներ են նկատվել վերջին երկու տարում, սակայն նա որպես հոգեկան հիվանդ հաշվառված չէ:

Մանրամասները`առաջիկայում: