Համաշխարհային բանկը զգուշացրել է թուրք ոստիկաններին Ստամբուլում հոկտեմբերին կայանալիք համաժողովի ընթացքում ցուցարարներին մեղմ վերաբերվել, հաղորդում է թուրքական «Radikal» թերթը։

2009 թվականի հոկտեմբերի 6-7-ը Ստամբուլում կկայանան Համաշխարհային բանկի կողմից կազմակերպվող IMF-DB համաժողովները։ Համաշխարհային բանկի փոխնախագահ Մարվան Մուշերը՝ նշելով, որ թուրք ոստիկանությունը ապահովելու է համաժողովի անվտանգությունը, ասել է, թե քաղաքացիական հասարակությունը այս գործընթացի կարեւոր մասերից է եւ բանկին քննադատելու համար չպետք է վնասներ կրի։ Նրա այս խոսքերը Թուրքիայի ոստիկանությունը ընդունել է, որպես ուղերձ՝ թույլատրելու հակագլոբալիստների կողմից կազմակերպվելիք բողոքի ցույցերը։

Մարվան Մուշերը նշել է, որ այս համաժողովները, որը Վաշինգտոնից դուրս կազմակերպվում են 3 տարին մեկ, այս անգամ որոշվեց իրականացնել Թուրքիայում, որի համար մի շարք պատճառներ կա։ Նա շեշտել է, որ Թուրքիան թե աշխարհում, թե տարածաշրջանում կարեւոր դիրք է զբաղեցնում իր զարգացող տնտեսությամբ, եւ շատ կարեւոր են համարում Թուրքիայի G-20 երկրների շարքում տեղ զբաղեցնելը։

Տարին երկու անգամ կազմակերպվող IMF-DB համաժողովները այս տարի հոկտեմբերի 6-7-ը կանցկացվեն Ստամբուլում։ 1955 թվականին նույնպես Թուրքիայում են անցկացվել դրանք։ Թուրքիան կլինի առաջին երկիրը, որտեղ երկրորդ անգամ տեղի կունենան նման համաժողովներ։