Կարեն Թամազյանը նշանակվեց ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին հաստատեց Կ. Թամազյանի թեկնածությունը:
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն ասաց, որ Կ. Թամազյանը հաղթել է քաղծառայության հայտարարած մրցույթում, եւ եղել է այդ մրցույթի միակ մասնակիցը:
ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ բոլորն էլ լավ են ճանաչում Կ. Թամազյանին՝ որպես բանիմաց աշխատող, եւ նրան շնորհավորեց նոր նշանակման առթիվ:





























