Բոսթոնի նավահանգստի մուտքի մոտ տեղակայված «Գրեյվս-Այլընդ» փարոսը աճուրդում վաճառվել է ռեկորդային գնով: Նոր սեփականատերը դրա դիմաց վճարել է 933,9 հազար դոլար՝ կանխիկով:

Ինչպես Associated Press-ն է հաղորդում, շինությունը կառուցվել է 1903թ: Փարոսի մոտ կա նաեւ մասնավոր նավահանգիստ, սակայն լողանալու համար նախատեսված լողափեր չկան:

Գործարքի համաձայն՝ ԱՄՆ ափամերձ պահպանությունը պարտավոր է ապահովել փարոսի աշխատանքը՝ որպես նավիգացիոն միջոցի, իսկ նոր սեփականատերն իրավունք կունենա վերանորոգելու եւ արդիականացնելու շինությունը, փոխանցում է ՌԲԿ-ն:

Աճուրդին տասը պոտենցիալ գնորդ է մասնակցել, սակայն վերջում մնացել են երկուսը: Փարոսի նոր սեփականատիրոջ անձը գաղտնի է պահվում: