Մեծ Բրիտանիայում կայացվել է ակումբի այցելուի վրա մահափորձ իրականացրած պարանոիկի դատավճիռը, ով իրեն կոչում է Ջոկեր մոլագար: Նյուքասլի թագավորական դատարանը նրան հարկադիր բուժման է ուղարկել, գրում է The Daily Mail-ը:
Հետաքննության տվյալներով՝ այս տարվա հունվարին Դեյլ Փայփը զինվել է 10 դանակներով եւ կացնով, ներթափանցել մարզասրահի հանդերձարան: Նա մտել է զուգարան, որտեղ այդ պահին եղել է 22-ամյա մի երիտասարդ, եւ սկսել է դանակահարել նրան:
Զոհի բղավոցների արդյունքում մոտեցել են մարզասրահի աշխատակիցները, որոնք մոլագարին փակել են այնտեղ: Վիրավորին ուղղաթիռով հիվանդանոց են տեղափոխել, որտեղ բժիշկները 6 ժամ պայքարել են նրա կյանքի համար:
Ձերբակալված մոլագարը խոստովանել է, որ եթե հաջողվեր սպանությունն իրականացնել, նա այդքանով կանգ չէր առնելու: Պարզվել է, որ նա տառապում է պարանոյալ շիզոֆրենիայով: Դատավորը վճռել է, որ նա շատ վտանգավոր հանցագործ է եւ պետք է երկար ժամանակ մեկուսացվի: Նա բուժումն անցնում է Ռեմպտոնի բանտային հիվանդանոցում: Այս մասին հաղորդում է NEWSru.com-ը:




























