Իտալիայի Բոլցանո քաղաքում հետաքրքրասեր կատուն, պատի անցքից դուրս գալու ժամանակ լռվել է:
Հարեւան շենքի բնակիչը նկատել է պատից դուրս ցցված կատվի գլուխը տեսնելով զանգահարել է հրշեջներին: Նրա խոսքով՝ կատուն «փոշմանել էր իր արարքի համար»: Կատվին հաջողվել էր անցքից հանել գլուխը եւ լռվել:
Հրշեջները մեկ ժամ շարունակ մեծացրել է պատի անցքը: «Կատուն պետք է հետ քաշեր գլուխը, քանի դեռ դուռը բաց էր, իսկ հիմա դուռը փակվել է եւ նա մնացել է թակարդում»,-ասել է փրկարարներից մեկը, հաղորդում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Ներկայումս կատուն զննություն է անցնում կենդանաբույժի մոտ:





























