Երեւանի Սեբաստիայի փողոցում, սեպտեմբերի 4-ին, ժամը 05.30-ին, BYD մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-211200» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-211200»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























