Երեւանի Հ. Հովսեփյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց, սեպտեմբերի 4-ին, ժամը 05.20-ին, «ԲՄՎ-520» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Միցուբիշի»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























