Ոստիկանության Վաղարշապատի բաժնում ահազանգ է ստացվել, որ օգոստոսի 30-ին, իրենց է զանգահարել 46-ամյա Գուրգեն Կ.-ն եւ հայտնել, որ 4-րդ սովխոզում գտնվող իր վագոն տնակի վրա կրակել են:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, անհայտ անձը հանդամասում անզգուշաբար կրակել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել են տնակի պատերը եւ զգեստապահարանը:

Զննությամբ տնակի պատի մեջ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի  որսորդական ողորկափող հրազենի կապարե գնդակ:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է պարզել, որ օգոստոսի 30-ին, ժամը 22.00-ի սահմաններում, 62-ամյա Մանուկ Գ.-ն  երկփողանի որսորդական հրացանից  կրակել է իր վրա հարձակված թափառող շներից պաշտպանվելու նպատակով, որի ժամանակ գնդակը դիպել է Գուրգեն Կ.-ի վագոն-տնակին եւ պատճառել գույքային վնաս:

Կատարվում է նախաքննություն: