Սեպտեմբերի 2-ին, ժամը 09.25-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 55-ամյա Դուխիկ Խ.-ն եւ հայտնել, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով 15 րոպե առաջ իր տղային տնից տարել են:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 11.00-ին, Դուխիկ Խ.-ն հաղորդում է տվել, որ ժամը 09.00-ին 3 անհայտ անձինք Ներքին Չարբախի 3-րդ փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9 տան մոտից, որդու` 33-ամյա Հարություն Ա.-ի կամքին հակառակ, ֆիզիկական բռնություն գործադրելով, նստեցրել են «Մերսեդես» մակնիշի  ավտոմեքենա եւ առեւանգել:

Ոստիկանության Շենգավիթի եւ Չարբախի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հարություն Ա.-ին առեւանգել են 47-ամյա Գեւորգ Գ.-ն, 36-ամյա Համլետ Գ.-ն, 37-ամյա Հովիկ Ա.-ն եւ 28-ամյա Պատվական Գ.-ն:

Բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 21.20-ին, վերջիններս ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական ցուցմունքներ:

Կատարվում է նախաքննություն: