Հայաստանի տարածքում, սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է սպանության  եւ մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու  10  դեպքից բացահայտվել է 8-ը,  գողության 7 դեպքից` 3-ը, խարդախության 5 դեպքից` 4-ը, իսկ խուլիգանության 2 դեպքերն էլ բացահայտվել են:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու  եւ գողության 2-ական  դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է 6 ավտովթար. 1 մարդ զոհվել է, 11-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: