Մեծ Բրիտանիայում բուժքրոջն աշխատանքից ազատել եւ վեց ամիս արգելել են աշխատել Facebook-ում կատարած գրառումների համար: Հիվանդանոցի ղեկավարությունն անտեղի է համարել նրա մեկնաբանությունները, այդ թվում՝ գործընկերոջ՝ նավի վրա արված լուսանկարների վերաբերյալ:

Պարզվել է, որ 39-ամյա Էլիսոն Հոփթոնն աշխատանքային ժամերին օգտվել է համակարգչից: Նա իրեն օգնության համար դիմած ուսանողին «քած» է անվանել: Բուժքույրերի եւ մանկաբարձների խորհրդի կարգապահական լսումների ընթացքում նա հայտարարել է, որ այդ մեկնաբանությունները պետք է տեսնեին միայն իր 380 ընկերները:

 «Բոլոր մեկնաբանությունները հասանելի են եղել հանրությանը: Հոփթոնը հայհոյանքներ է օգտագործել իր էջում, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչվել են հիվանդանոցին», - ասել է խորհրդի փաստաբան Թիմ Հորդերը, հայտնում է gazeta.ru-ն:

Կարգապահական լսումների ընթացքում 45 էջ անվայել գրառումներ են ներկայացվել: Հոփթոնը հայտարարել է, որ զղջում է եւ «ցանկանում հետ բերել ժամանակը ու ամեն ինչ փոխել: