Պակիստանի հյուսիս-արեւմուտքում՝ Բաննու քաղքում աղջիկների դպրոցի շենքի մոտ ռումբ է պայթել, ինչի արդյունքում 16 աշակերտ է զոհվել:
Պայթուցիկ սարքն աղբամանի մեջ է թաքցված եղել: Այն պայթել է այն ժամանակ, երբ դպրոցում դասեր էին ընթանում: Պայթյունից հետո աշակերտուհիները խուճապահար դուրս են վազել դպրոցից: Ոստիկանությունն արդեն որոնում է ահաբեկիչներին, «ՌԻԱ Նովոստին»:
Այս տարվա հունիսին 14 աղջիկներ էին զոհվել, երբ մահապարտ-ահաբեկչուհին պայթեցրել է ավտոբուսը՝ Բելուջիստան Կվետտե նահանգում: Ահաբեկչության համար պատասխանատվությունն իր վրա էր վերցրել «Լաշկար-է-Ջանգվի» խմբավորումը:



























