«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: