Հայաստանի Սյունիքի մարզի Շաքի գյուղի վարչական տարածքում նոր մաքսատուն կկառուցվի: ՀՀ կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 5-ին որոշեց համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող 7,1 հա եւ համայնքի սեփականությունը հանդիսացող 0,56 հա հողերի նկատմամբ ճանաչել բացառիկ՝ գերակա շահ:

Նշենք, որ խոսք գյուղատնտեսական հողատարածքների մասին է: Շաքի գյուղը գտնվում է Սիսիան քաղաքից 6 կմ հեռավորության վրա: Այն նաեւ հայտնի է Շաքիի ջրվեժով: