ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, նշել է Գրագիտության միջազգային օրը՝ շեշտելով գրագիտության կարեւորությունը ժամանակակից աշխարհում եւ կոչ անելով ավելի շատ ջանք ներդնել երեխաներին, երիտասարդությանն ու մեծահասակներին կարդալու, գրելու եւ իրենց կյանքը վերափոխելու հնարավորություն տալու գործում`ընդգծելով գրագիտության համընդհանուր իրավունք լինելու փաստը:
Մոտ 15 դպրոցական երեխաներ, այդ թվում նաեւ, հաշմանդամություն ունեցող երեխաներ, հյուրընկալվել են ՄԱԿ-ի գրասենյակում՝ քննարկելու գրագիտության դերը եւ մասնակցելու հայտնի հայ նկարիչ Պետո Պողոսյանի կողմից իրականացվող վարպետության դասին:
Ամեն տարի սեպտեմբերի 8-ին նշվող Գրագիտության միջազգային օրվա այս տարվա թեման է « 21-րդ դարի գրագիտությունը», որը կարեւորում է գրագիտության տարրական եւ առաջավոր հմտություններն իրականացնելու կարիքը՝ որպես ցկյանս ուսումնառության մի մաս:
Գրագիտության միջազգային օրը նշելու նպատակն է բարձրացնել իրազեկումը գրագիտության դերի մասին՝ որպես մարդու իրավունք եւ ցկյանս ուսումնառության, բարեկեցության, կայուն եւ ներառական զարգացման հիմք:
«Գրագիտությունը շատ ավելին է, քան պարզապես կրթական առաջնահերթություն: Այն ներդրում է ապագայի մեջ , ինչպես նաեւ քայլ դեպի նոր ձեւերի գրագիտություն, որ պահանջվում է 21-րդ դարում: Մենք ցանկանում ենք ականատեսը լինել մի դարաշրջանի, որտեղ ամեն երեխա կարող է կարդալ եւ օգտագործել այդ հմտությունը ինքնուրույնություն ձեռք բերելու համար»,-ասել է Իրինա Բոկովան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենը:
«Շնորհիվ Հայաստանի իշխանության ջանքերի Հայաստանում մեծահասաների շրջանում գրագիտության մակարդակը 99.6 տոկոս է, համաձայն Մարդկային զարգացման 2013 թվականի հաշվետվության: ՄԱԿ-ն աջակցում է ներառական կրթությունն առավել խթանելունն ուղղված նրանց ջանքերը: Չնայած Հայաստանում առկա կրթության բարձր ներգրավվածության եւ գրագիտության մակարդակի, եւ ներառական կրթության որորտում գրանցած առաջընթացի՝ որոշ սոցիալական խմբեր դժվարության են հանդիպում կրթական համակարգում: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետազոտությունը ցույց տվեց, որ հաշմանդամություն ունեցող երեխաների 18%-ը չի հաճախում դպրոց: ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ հաղթահարելու խոչընդոտներն ու ամրապնդել ներառական կրթության համակարգը», ասել է ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության գրասենյակի ներկայացուցիչ Մարիա Դոցենկոն:
Վարպետության դասից հետո, տասնչորսամյա Հասմիկն ասել է. «Վաղը ես կպատմեմ դպրոցական իմ ընկերներին, թե որքան կարեւոր է գրագիտությունը: Ես ցանկանում եմ դառնալ լավ մասնագետ եւ նպաստել իմ համայնքի զարգացմանը»:
Միջացառումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության հայաստանյան գրասենյակի կողմից՝ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Այժմ ավելի քան 40 տարի է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոնում է Գրագիտության միջազգային օրը՝ հիշեցնելով միջազգային հանրությանը, որ գրագիտությունը մարդու իրավունք է եւ բոլոր գիտելիքների հիմքը:





























