Ներքին Կարմիր աղբյուր գյուղի վրա երեկ` սեպտեմբերի 4-ին, ժամը 17.00-ից հետո շուրջ մեկ ժամ հակառակորդը  կրակ է արձակել գյուղի ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ներքին Կարմիր աղբյուր գյուղի գյուղապետ Մանվել Կամենդատյանը:

Նրա խոսքով՝ արձակած կրակոցից վնասվել է բեռնատար մեքենան եւ դպրոցի պատուհանը, բայց նույն հաջողությամբ գնդակը կարող էր դիպչել նաեւ բնակիչներին: Գյուղապետը նշեց, որ այսօր կրակոցներ չեն հնչել, սակայն դրանք ցանկացած պահի կարող են կրկնվել: