Հայաստանի կառավարությունը մարտի 18-ին կայացած նիստում հաստատել է որդեգրման կարգը:
Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ կարգը ներառում է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց եւ ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրած ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի հաշվառման կարգը, նոր ենթակետով լրացրել այս խնդրին վերաբերող իր նախկին որոշումը, ուժը կորցրած ճանաչել եւս չորս որոշում։
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է «Երեխաների պաշտպանության եւ օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային Հայաստանի միանալու իրողությամբ եւ որդեգրմանն առնչվող որոշակի հարաբերություններ այդ փաստաթղթին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։


























