Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի եւ ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաեւ ս.թ. սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները: