Ռուսաստանը ուժեղացրել է Միջերկրական ծովում առկա խմբավորումը՝ Սիրիայում ռուսաստանցի քաղաքացիների հնարավոր տեղահանման համար, հինգշաբթի օրը լրագրողներին է հայտնել Կրեմլի վարչակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Այն հարցին, թե ինչու է Ռուսաստանը հզորցնում Միջերկրական ծովի իր խմբավորումը, այդ թվում եւ ռազմանավերը, Իվանովը պատասխանել է. «Նախ եւ առաջ, հաշվի առնելով այնտեղ դեսանտային նավերի ներկայությունը, դրանք նախատեսված են ռուս քաղաքացիների հնարավոր տեղահանման համար»:
Նա հավելել է, որ Միջերկրական ծովում Սեւծովյան նավատորմի նավերի առկայությունը նորություն չէ: «Ի՞նչ է, Միջերկրական ծովում Սեւծովյան նավատորմի նավերի երեկ կամ թե դրա նախորդ օրն են հայտնվել: Երբ ես պաշտպանության նախարար էի, դրանք ամեն ամիս էին այնտեղ հայտնվում: Սակայն այն ժամանակ Սիրիա չկար, հետո ի՞նչ»:





























