Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով՝ Վարդան Արամյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Վարդան ԱՐԱՄՅԱՆԻՆ նշանակել Հայաuտանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ»,-նշված է նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Վարդան Արամյանը մինչ այդ ֆինանսների փոխնախարարն էր:





























