Երեւանի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, Գյուլիքեխվյան փողոցի թիվ 42 շենքի մոտ, սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան, իրար են բախվել «ՎԱԶ-2107» եւ «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդները եւ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























