Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում, սեպտեմբերի 5-ին, ժամը 17.50-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի երկու ավտոմեքենաների:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Մերսեդես»-ներից մեկը առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել մի տղամարդու, ապա առջեւի մասով բախվել նույն վայրում կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենային, որն էլ իր հերթին բախվել է առջեւում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենային:
Պատահարի հետեւանքով երկու անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























