Ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները, սեպտեմբերի 5-ին պարզել են, որ հուլիսին, 32-ամյա Արեն Ղ.-ն, վստահությունը չարաշահելով, 54-ամյա Աշոտ Մ.-ից խաբեությամբ վերցրել է 100.000 դրամ, որի դիմաց պարտավորվել է տալ 500 լ դիզվառելիք, սակայն մինչ օրս չի վերադարձրել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 6-ին, ժամը 01.50-ին, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Արեն Ղ.-ն Էջմիածին քաղաքի շուկայի տարածքից բերման է ենթարկվել բաժին:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:





























