Ազգային ժողովի պատգամավորներից 20-ը դոլարային միլիոնատերեր են: Այս մասին նշված է 5-րդ գումարման ԱԺ խմբակցությունների աշխատանքին վերաբերող զեկույցում, որը հրապարակվել է 2-րդ նստաշրջանի (սեպտեմբեր-դեկտեմբեր, 2012 թ.) արդյունքներով:

Ըստ այդմ, ֆինանսական կարողությունների առումով ամենահարուստը ԲՀԿ խմբակցությունն է (98,1 մլն դոլար), որին հաջորդում է ՀՀԿ-ն (35,7 մլն դոլար):

Երրորդ տեղում ՀՅԴ-ն է, որի 5 պատգամավորների ֆինանսական հնարավորությունները կազմում են 537,7 հազար դոլար, ապա հաջորդում են 6 հոգանոց ՕԵԿ-ը (234,6 հազար դոլար), 7 հոգանոց ՀԱԿ-ը (170 հազար դոլար) եւ 5 հոգանոց «Ժառանգությունը» (119 հազար դոլար):

Ֆինանսական հնարավորությունների անհատական վարկանիշով առաջատարը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Այնուհետեւ հաջորդում են Սամվել Ալեքսանյանը (ՀՀԿ), Վահան Կարապետյանը (ԲՀԿ), Գուրգեն Արսենյանը (ԲՀԿ), Գրիգորի Մարգարյանը (ԲՀԿ):

Նշենք, որ զեկույցը կազմելիս հիմք են ընդունվել պատգամավորների ԿԸՀ ներկայացրած հայտարարագրերի տվյալները: