«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ սեպտեմբերի 6-ին ամերիկյան դոլարի առուվաճառք տեղի չի ունեցել: Չորսօրյա վերելքից հետո ամերիկյան դոլարի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, 412 դրամից չի անցնի:
Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարն այսօր գնվել է 409-410 դրամով, վաճառվել 413-414 դրամով:
Forex միջազգային շուկայում եվրո/դոլար փոխարժեքը հիմնականում կայուն է եղել: Եվրոն սակարկվել է 1.3128 դոլարի սահմաններում:
Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 33.4338 ռուբլի: Դոլարը ամրապնդվել է ռուբլու նկատմամբ:





























