Հաճախորդների սպասարկումն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար «Յունիբանկի» եւս մեկ երեւանյան մասնաճյուղ կաշխատի նաեւ շաբաթ օրերին: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսուհետ «Դավիթ Բեկ» մասնաճյուղը (ք.Երեւան, Ավետիսյան 28/10) երկուշաբթի-ուրբաթ օրերին հաճախորդներին կսպասարկի 9:30-ից մինչեւ 16:30, իսկ շաբաթ օրերին` 10:15-ից մինչեւ 15:00:
Ավելի վաղ վեցօրյա աշխատանքային ռեժիմի էին անցել բանկի «Օպերա», «Հաղթանակ» եւ «Լոռի» մասնաճյուղերը: «Ամիրյան» եւ «Կոմիտաս» մասնաճյուղերն աշխատում են երկարացված ռեժիմում: «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում գտնվող նույնանուն մասնաճյուղը հաճախորդներին սպասարկում է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:
Ներկայումս «Յունիբանկն» ունի 45 մասնաճյուղ եւ ներկայացուցչություն Մոսկվայում: Բանկի բոլոր մասնաճյուղերը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց մատուցում են բանկային ծառայությունների ողջ փաթեթը, այդ թվում` ավանդների ընդունում, վարկավորում, բանկային քարտերի թողարկում եւ սպասարկում, UNISTREAM դրամական փոխանցումների իրականացում, հաշվարկադրամարկղային սպասարկում, արտարժույթի փոխանակում, կոմունալ վճարումների ընդունում:





























