Հայաստանի Հեծանվորդների Ֆեդերացիան «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ին համագործակցության առաջարկություն է արել:

Հեծանվարշավի ղեկավար  Մարտին Շարբաթյանը, երգիչ Տիգրան Պետրոսյանը եւ մյուս վետերան հեծանվորդները ցանկություն են հայտնել օգնելու ՀԿ-ին: Նրանք հեծանվարշավ են կազմակերպում եւ անցնելու են Հայաստանի հյուսիսային մարզերով:

Հեծանվարշավը մեկնարկելու է սեպտեմբերի 7-ին, ժամը 10:00-ին Հանրապետության հրապարակից եւ տեւելու է 4 օր:

Նշենք, որ «Օգնենք հայ մանուկներին»  բարեգործական հասարակական կազմակերպությունը հնարավորինս օգնում եւ աջակցում է հիվանդ եւ անապահով ընտանիքներում բնակվող երեխաներին: