Երեւանի քաղաքապետարանի Լեւոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում նշվել է ինտերվենցիոն սրտաբանության եւ կլինիկական էլեկտրաֆիզիոլոգիայի բաժանմունքի ստեղծման մեկ տարին: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ բացված բաժանմունքը հնարավորություն է տալիս սրտանոթային հիվանդությունների, մասնավորապես սրտի ռիթմի խանգարումների դեպքում կազմակերպել համապատասխան բուժում, նաեւ ստենդավորում կատարել: Մեկ տարվա ընթացքում բաժանմունքն ավելի քան 150 հիվանդ է ընդունել:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բաժանմունքը, ինչպես նաեւ  սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտն  ընդհանրապես, գտնվելով քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում, տեխնիկական վերազինման նպատակով պարբերաբար անհրաժեշտ աջակցություն է ստացել:

Ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է եղել նաեւ  «Երեւանյան ամառ» ծրագրով անցկացվող առողջապահական ակցիային, որի արդյունքում տասնյակ քաղաքացիներ ստացել են անվճար խորհրդատվություն: