Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՍՕՍ մանկական գյուղեր կազմակերպության հետ համատեղ կազմակերպում է դասընթաց Մանկատան շրջանավարտների համար, որի նպատակն է մանկատան շրջանավարտներին ներկայացնել խնամքի հաստատություններում մոնիթորինգ իրականացնելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները:

Վերապատրաստումից հետո մանկատան շրջանավարտները կներգրավվեն Պաշտպանին առընթեր խոշտանգումների կանխարգելման փորձագիտական խորհրդի մեջ:Դասընթացը տեղի կունենա սեպտեմբերի 9-ից 10-ը «Աղվերան» հյուրանոցում «Հետադարձ հայացք դեպի մանկատուն» ծրագրի շրջանակներում: