Սունդուկյան թատրոնի ցայտաղբյուրի մոտ` Անգլիական այգում, սեպտեմբերի 7-ին, ժամը 19-ին, տեղի կունենա հավաքույթ, որի ընթացքում մասնակիցները գրքեր կփոխանակեն, կծանոթանան միմյանց հետ, ինչպես նաեւ կքննարկենք ընթերցանության հետ կապված խնդիրներ, մասնավորապես, երիտասարդության շրջանում:
Միջոցառմանը մասնակցել ցանկացողները կարող են իրենց հետ բերել որեւէ հետաքրքիր գիրք եւ փոխարինել մեկ այլ մասնակցի գրքի հետ:
Միջոցառման նախաձեռնողը «ՓՈԽԱՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԳՐՔԵՐ» քաղաքացիական նախաձեռնությունն է:
«Պայմանավորվում ենք և բոլորս գալիս ենք գրքերով, կարելի է փոխանակել ինչպես ժամանակավոր՝ հետ ստանալու ակնկալիքով, այնպես ել մշտական՝ անվերադարձ:
Հանդիպումից հետո փոխանակած գրքերի մասին գրում ենք Book Swapping խմբում»,-ասված է հաղորդագրության մեջ:





























