«Գյումրին 2013 թ. համագործակցության մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի միջոցառումների շրջանակներում, «Ավանդական տոների վերածնունդ» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը՝ սեպտեմբերի 7-12-ը կանցկացնի «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոն: Այն տեղի կունենա Հայաստանի մշակույթի նախարարության եւ ՀՀ Շիրակի մարզպետարանի աջակցությամբ:
Փառատոնն ուղղված է տարածաշրջանի ճանաչմանն ու զարգացմանը, խաղաղության պահպանմանը, ինչպես նաեւ մշակութային երկխոսությունների միջոցով` աշխարհին ճանաչելի դարձնելու հայ ժողովրդական ավանդական կատարողական արվեստը:
«Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնին կմասնակցեն ավանդական երգի-պարի եւ նվագարանային երաժշտության խմբեր ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից՝ Չեխիայից («Վալասկե Վայովոդու» /Մորավիա/), Իտալիայից («Սամուգեո» /Սարդինիա/), Լիտվայից («Ռատիլիո» /Վիլնիուս/):
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11:00-ին, «Արմատ» ակումբում տեղի կունենա մամուլի ասուլիս նվիրված «Հայաստանը խաղաղության խաչմերուկում» միջազգային ֆոլկլորային փառատոնին:





























