Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների ղեկավարները ՀՀ կենտրոնական բանկում միջնորդագիր կարող են ներկայացնել առցանց: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:
Ըստ հաղորդագրության` բանկերի, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, վճարահաշվարկային կազմակերպությունների, «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի», «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիայի», Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի, «Կապիտալ Ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ի ղեկավարները ՀՀ ԿԲ-ին գրանցման միջնորդագիր կներկայացնեն նոր` առցանց եղանակով: Համակարգի փորձնական շահագործումը նախատեսվում է սկսել սեպտեմբերի 30-ին:





























