Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանին եւ ներկայացրել Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրները, Աշտարակ քաղաքում Նոր Հալեպ թաղամասի հիմնադրման ծրագիրը:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարարը հյուրին ներկայացրել է նախարարության պատվերով եւ աջակցությամբ հրատարակված գրքերը, առաջիկա ծրագրերը, քննարկվել են Հայաստան-Սփյուռք գործակցության վերաբերյալ այլ հարցեր:
ՀՅԴ բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա բարձր է գնահատել ՀՀ սփյուռքի նախարարության իրականացրած ծրագրերն ու նախաձեռնությունները:





























