Մոսքվայի քրեական հետախուզության աշխատակիցները «Խուրմա» ռեստորանում ճաշի ժամանակ ձերբակալել են Դեդ Հասանի կլանին պատկանող 32-ամյա «օրենքով գող» Դմիտրի Ճանթուրիային, որը քրեական շրջապատում հայտնի է Միրոն մականունով: Ընդ որում, նա իր մոտ ապօրինի ոչինչ չի ունեցել, հաղորդում է «Փրայմ-Քրայմը»:
Չնայած երիտասարդ տարիքին, Ճանթուրիան ամենախորամանկ եւ հաջողակ գողերից է: 13 տարի «գողական ստաժի» պարագայում նա միայն մեկ անգամ է քրեական պատասխանատվության ենթարկվել՝ թմրանյութեր պահելու համար: Ըստ որոշ տեղեկությունների, դրանից հետո նա ոչ մի անգամ չի բռնվել, քանի որ նախապես պայմանավորվում է այն կազմակերպությունների հետ, որոնք կարող էին հետաքրքրվել իրենով:




























