Անցնող շաբաթվա ընթացքում ֆինանսական շուկայում արտարժույթի առուվաճառքի ծավալներն ավելացել են: Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տեղեկատվության` արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,1 մլն դոլար, եւ  վաճառվել 101,2 մլն դոլար:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 5,75 մլն դոլարի առք եւ վաճառք:

Միջբանկային շուկայում իրականացվել է 139,297 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 409.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ (մոտ 92 մլն դոլար), իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 38.5 մլն ԱՄՆ դոլար: