Քիչ առաջ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը խորհրդակցություն է հրավիրել օպերատիվ ծառայությունների ղեկավար կազմի հետ, որը վերաբերել է քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումների, նրանց դաժան ծեծի ենթարկելու դեպքերին:
NEWS.am-ի աղբյուրների համաձայն՝ ոստիկանապետը պահանջել է բոլոր ուժերով գործի լծվել ու շատ արագ բացահայտել ծեծերի ու բռնությունների միջադեպերը, հավաքագրել բռնությունը բացահայտող բոլոր տեղեկությունները:
«Գիշերը ցերեկ արեք, աշխատեք, ինձ բացահայտումն է անհրաժեշտ, միջադեպի բացահայտման ձգձգումը չպետք է ստվերի ոստիկանության հեղինակությունը»,- մոտավորապես այսպես է ձեւակերպել Գասպարյանը հրահանգը:





























