Հայաստանի ԱԺ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին, տեղի է ունեցել ՀՀ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քննարկվել են 5-րդ գումարման Ազգային ժողովի չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ սեպտեմբերի 9-12-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ խորհրդակցությունը վարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել են 70 հարց եւ միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր:
Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:
Հինգերորդ գումարման ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ սեպտեմբերի 9-12-ի ԱԺ նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը կհաստատվեն ԱԺ սեպտեմբերի 9-ի նիստում:





























