Խորվաթական Ռիեկա քաղաքում ավարտվել է շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց անհատական առաջնությունը: Վերջին տուրում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հանդիպում էր առաջնության առաջատարի՝ ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի հետ: Այդ խաղը որոշ իմաստով եզրափակիչ էր, քանի որ հաղթողը դառնում էր չեմպիոն: Բայց Հակոբյանը չկարողացավ ոչնչով աչքի ընկնել եւ պարտվեց Նեպոմնյաշչուն: Վերջինս նվաճեց 9 միավոր եւ դարձավ չեմպիոն: Իսկ հայ շախմատիստների մեջ լավագույնը Արման Փաշիկյանն էր, որը վերջին տուրում հաղթանակ տարավ Բերգի նկատմամբ եւ 8 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը:
Կանանց մրցաշարում հայերի մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Գալոյան, որը վերջին տուրում պարտվելով Մուզիչուկին, զբաղեցրեց 29-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Շվեդիան ներկայացնող Պիա Կրամլինգը:


























