ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) այս օրերին լայն շինարարություն է սկսել Երեւանի «Էրեբունի» թանգարանի հարեւանությամբ գտնվող Վարդաշենի հրապարակում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը եւ հավելում. «Սակայն դեռեւս ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչ է մտադրվել կառուցել այդ հատվածում։ Տեղեկություններ են շրջանառվում, որ կառույցը լինելու է հյուրանոցային կամ ռեստորանային մի մեծ համալիր։

Բայց հետաքրքիրն այն է, որ պատգամավորի կողմից «իրենով արված» հատվածը ոչ թույլատրելի վայրում է, քանի որ գտնվում է մեծ լարման հոսանքի գոտում։ «Ժողովուրդ»-ը մի քանի օր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Մհեր Սեդրակյaնից, սակայն նրա հեռախոսն անջատված էր։ Իսկ երեկ էլ հեռախոսազանգին պատասխանեց նրա վարորդն ու ասաց, թե Սեդրակյանը երկրում չէ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):