Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի կարծիքով՝ հայկական գինեգործության մեջ որակական անխուսափելի փոփոխություն կլիներ այն դեպքում, եթե մենք անդամակցեինք ԵՄ-ին եւ ստորագրեինք Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ մեջբերում. ««Գինեգործության մեջ եվրոպական արժեքային համակարգն այլ է, ռուսականն՝ այլ՝ ինչպես գինեգործական մեխանիզմների, այնպես էլ բուն նպատակների տեսանկյունից։ Եթե մենք գնայինք եվրոպական արժեքների հետեւից, մենք, իհարկե, շատ կտրուկ պետք է բարձրացնեինք մեր գինու որակը եւ շարժվեինք եվրոպական ստանդարտներով։ Փոխարենը կունենայինք շատ դանդաղ աճ եւ դրա պատճառով գուցե որոշակի անկումներ»։
Ա. Հարությունյանն սաց, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մենք կունենանք գինու հաստատուն աճ եւ արտահանում դեպի միության անդամ երկրներ, սակայն չենք ունենա որակական զարգացում, որը մեզ կարող էր տալ եվրոպական շուկան։
«Կարծում եմ, որ եթե անգամ Մաքսային միությունում մեր գինին լավագույնը ճանաչվի, Եվրոպան դրան լուրջ չի նայի»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























