Ռուսաստանի Պսկովի մարզում բախվել են երկու ավտոբուսներ, զոհվել է ինը մարդ:

Պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժ. 4:15-ին, Մոսկվա-Ռիգա մայրուղու 519կմ-ին` Պուստոշկա քաղաքից 30 կմ հեռու: Երկու ավտոբուս ճակատային բախվել են իրար, մեկն ուղեւորվում էր Ռիգայից Մոսկվա, իսկ մյուսը` Սանկտ Պետերբուրգ: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ավտոբուսներից մեկը  զբոսաշրջային է եղել, իսկ մյուսը` երթուղային:

Բացի ինը զոհերից, բազմաթիվ վնասվածքներ է ստացել 22 մարդ: Տեղի ԱԻՆ-ում հայտնել են, որ զբոսաշրջային ավտոբուսում գտնվել է 45 մարդ: Մարզային ՆԳՆ-ի ներկայացուցիչը հայտնել է, որ ըստ նախնական տեղեկության, վթարի մեղավորը զբոսաշրջային  Hyundai ավտոբուսի վարորդն է եղել, որը դուրս է եկել երթեւեկության հանդիպակաց գոտի: