Սեպտեմբերի 6-ին, ժամը 23.03-ին ահազանգ է ստացվել, որ Հանրապետության մետրոյի կայարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար, առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է օգնություն: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նալբանդյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում բախվել են «Պրադո» մակնիշի (անհայտ պետհամարանիշի) եւ «Մերսեդես» մակնիշի 11ՏՏ742 պետհամարանիշի (վարորդ՝ Վ. Ղ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան:




























