Մոսկվա-Ռիգա մայրուղում վթարված ավտոբուսներից մեկում ՌԼԴԿ-ի հանրահավաթքից վերադարձող ակտիվիստներ են եղել։

«Ինտերֆաքսը» ՌԼԴԿ տարածքային վարչությանը վկայակոչելով հայտնում է, որ վարչությունը ակտիվիստներին Մոսկվա տեղափոխելու համար 110 վտոբուս էր պատվիրել։ Աանկտ Պետերբուրգի փոխադրող ընկերությունը, որին պատկանում էր վթարված ավտոբուսը, ութ մեքենա էր տրամադրել։

Հիշեցնենք, 2 ավտոբուսների բախման հետեւանքով Պսկովի մրզում 9 մարդ էր զոհվել։

Պատահարը տեղի էր ունեցել սեպտեմբերի 7-ին, առավոտյան ժ. 4:15-ին, Մոսկվա-Ռիգա մայրուղու 519կմ-ին` Պուստոշկա քաղաքից 30 կմ հեռու: Երկու ավտոբուս ճակատային բախվել էին իրար, մեկն ուղեւորվում էր Ռիգայից Մոսկվա, իսկ մյուսը` Սանկտ Պետերբուրգ: Ըստ ռուսական լրատվամիջոցների` ավտոբուսներից մեկը  զբոսաշրջային է եղել, իսկ մյուսը` երթուղային:

Մոսկվա-Ռիգա մայրուղում ճակատային բախվել են երկու ավտոբուսներ

http://news.am/arm/news/170169.html