Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Ռուսաստանում լռության օր է: Այդ ընթացքում արգելվում է սեպտեմբերի 8-ին կայանալիք qվերարկության միացյալ օրվա առթիվ  քարոզարշավն ու քաղաքական գովազդը:

«Լռության օրը» միայն նախկինում տեղադրված նյութերը կարող են մնալ իրենց տեղում, սակայն պայմանով, որ դրանք պետք ընտրական տեղամասերից գտնվեն առնվազն 50 մետր հեռավորության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:

Սեպտեմբերի 8-ին 80 շրջաններում կանցկացվի տարբեր մակարդակի ավելի քան 7000 ընտրություն, որին կմասնակցեն 55 մլն ընտրողներ, այսինքն ընտրական իրավունք ունեցող ամեն երկրորդ ռուսաստանցին: Դաշնության 8 սուբյեկտում բնակիչները կընտրեն շրջանային ղեկավարների, իսկ 16-ում ՝ օրենսդիր մարմնի պատգամավորների: Այդ օրը կկայանա նաեւ մայրաքաղաք Մոսկվայի քաղաքապետի ընտրությունը: