ԵԱՀԿ Խորհրդարանական  վեհաժողովի դիտորդական առաքելությունը Միշել Վուասինի գլխավորությամբ նախընտրական շրջանում եւ ընտրությունների օրը կայցելի Ադրբեջան: Այս մասին ԱՊԱ-ի թղթակցին հայտնել է Միշել Վուասինը:

Նա դիտորդական առաքելության խմբի հետ կայցելի Ադրբեջան` ծանոթանալու երկրի նախընտրական վիճակին: «Մենք երկու այց կկատարենք: Առաջինը կկայանա մինչեւ սեպտեմբերի 20-ը: Հետո կգանք հոկտեմբերի 3-ին եւ ընտրությունների օրն այստեղ կլինենք: Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ում այս տարի նախագահող Ուկրաինայի արտգործնախարարը Ադրբեջանի առաքելության ղեկավարությունն ինձ է հանձնարարել եւ ինձ նշանակել են համակարգող: Մեր այցերի նպատակը նախընտրական իրավիճակին եւ ընտրությունների ընթացքին ավելի լավ ծանոթանալու  ցանկությունն է»: Միշել Վուասինը նշել է, որ ԺՀՄԻԳ գործընկերների հետ  Ադրբեջանում նաեւ այլ հանդիպումներ կանցկացնեն:  «Մեր առաքելության ճշգրիտ ամսաթիվը եւ ծրագիրը հայտնի կդառնան հաջորդ շաբաթ»:

 ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների պատվիրակությունը եւս կհետեւի Ադրբեջանի նախագահական ընտրություններին: Խմբի համակարգող է նշանակվել ԱՊՀ-ի գործերի եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:

ԱՊՀ ՄԽՎ-ի դիտորդական խումբը ԱՊՀ-ի առաքելության կազմում է ընդգրկված: Դրա կազմում կլինի մոտ 30 մարդ, այդ թվում` Համագործակցության յոթ երկրների խորհրդարանների անդամներ, Ժողովրդավարության, պառլամենտարիզմի զարգացման եւ ԱՊՀ երկրների քաղաքացիների ընտրական իրավունքների պաշտպանության մոնիտորինգի միջազգային ինստիտուտի ներկայացուցիչներ:

Ադրբեջանի նախագահական ընտրությունները կկայանան հոկտեմբերի 9-ին: