Սարուխան գյուղից 4 կմ հեռավորության վրա գտնվող սարում, սեպտեմբերի 6-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Սարուխան գյուղի 13-ամյա բնակիչ, 8-րդ դասարանի աշակերտ Ռոման Բ.-ի վարած, պապին պատկանող «ՈՒԱԶ-3303» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորներ՝ 18-ամյա Արման Խնկոյանը տեղում մահացել է, իսկ 16-ամյա Էդուարդ Դանոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:




























