Երեւանի Շերամի փողոցում, սեպտեմբերի 6-ին, ժամը 12.40-ին, թիվ 44 երթուղու «Հունդայի» մակնիշի ավտոբուսը վրաերթի է ենթարկել 74-ամյա Ֆենյա Պետրոսյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հիվանդանոցում ժամը 15.50-ին, կինը գիտակցության չգալով՝ մահացել է:

Կատարվում է քննություն: