Ոստիկանության Արտաշատի բաժնում, սեպտեմբերի 6-ին, գրություն է ստացվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 21.40-ին, «աջ աչքի բարդ թափանցող երջերաթաղանթի վերք» ախտորոշմամբ Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն է դիմել Բաղրամյան գյուղի բնակիչ, 13-ամյա Գոռ Վ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ տղան վնասվածքն ստացել է օգոստոսի 27-ին, ժամը17.00-ի սահմաններում, իրենց գյուղի դաշտերում, անհայտ անձի կողմից կատարած կրակոցի հետեւանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:




























