Հայաստանի 70-ամյա մի քաղաքացու ռուս իրավապահները մեղադրում են խանդի հողի վրա կատարված սպանության մեջ: Տարեց կնոջ դիակն իրավապահները գտել են երեկ երեկոյան:
Սանկտ Պետերբուրգի Նովոօռլովյան փողոցի մասնավոր տներից մեկում հայտնաբերվել է 61-ամյա տանտիրուհու դիակը կրծքին երեք կտրող-ծակող հարվածների հետքերով: Դիակը հայտնաբերել է սպանվածի դուստրը: Փաստի առիթով քր.գործ է հարուցվել: Սպանվածի դուստրն իրավապահներին հայտնել է, որ տանից քիչ հեռու շինարարություն կա, որտեղ աշխատում են հայեր: Բանվորներից մեկը՝ 70-ամյա մի հայաստանցի երբեմն-երբեմն այցելում էր թոշակառու կնոջը: Իրավապահները փորձել են հարցաքննել հային, բայց պարզվել է, որ նրա անհետացել է, եւ դրանից հետո հայաստանցու նկատմամբ հետախուզում է հայտարարվել խանդի հողի վրա կատարված սպանության մեղադրանքով:


























